• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Վճարահաշվարկային համակարգ
  • Հայաստանում գործող վճարահաշվարկային համակարգեր
  • Հայաստանի հիմնական վճարային ծառայություններ մատուցողները
  • Հայաստանում օգտագործվող հիմնական վճարային գործիքները/մեթոդները և տարածված ուղիները
  • Վճարահաշվարկային համակարգերի շահագործումը և վճարային ծառայությունների մատուցումը Կենտրոնական բանկի կողմից
    • Ինչ վճարահաշվարկային համակարգեր ենք մենք շահագործում
    • Ինչ տեսակի վճարահաշվարկային ծառայություններ ենք մենք առաջարկում և ում
  • Կարգավորում
    • Ինչու ենք մենք կարգավորում
    • Ինչ ենք մենք կարգավորում
    • Ինչպես ենք մենք կարգավորում
  • Հսկողություն
    • Ինչու ենք մենք հսկում
    • Ինչ ենք մենք հսկում
    • Ինչպես ենք մենք հսկում
  • Զարգացում
  • Թույլտվությունների տրամադրում
  • Հիմնական գործառույթներ
  • Վճարահաշվարկային համակարգ
  • Հսկողություն
  • Ինչու ենք մենք հսկում

Ինչու ենք մենք հսկում

ՀՀ ԿԲ-ն իր՝ հսկողության իրականացման քաղաքանակությամբ, որպես հսկողության նպատակներ է սահմանել հետևյալը․

  • Ապահովել ՀՀ-ում գործող վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի կայունությունը (անվտանգությունը)՝ ռիսկերի սահմանափակման (զսպման) միջոցով:

Վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի կայունության ապահովումը կարևոր է, քանի որ վճարային և արժեթղթերի հաշվարկային համակարգերը կարող են հանդիսանալ համակարգային ռիսկերի առաջացման և տարածման միջավայր: Համակարգային ռիսկի առաջացման աղբյուրը կարող է տարբեր լինել: Նման իրավիճակ կարող է առաջանալ, օրինակ, երբ տեխնիկական վթարի հետևանքով խափանվում է համակարգի սահուն գործունեությունը կամ երբ համակարգի մասնակիցներից մեկը անկարող է կատարել իր ֆինանսական պարտավորությունները, և համակարգում բացակայում են հատուկ մեխանիզմներ, որոնք կարող են սահմանափակել տեխնիկական վթարի կամ ֆինանսական խնդիրների բացասական հետևանքների շղթայական տարածումը այլ մասնակիցների վրա:

  • Ապահովել ՀՀ-ում գործող վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի գործունեության արդյունավետությունը:

Վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի արդյունավետության տեսակետից կարևոր է, թե ինչքանով է համակարգը բավարարում մասնակիցների և վերջիններիս հաճախորդների պահանջները և սպասումները, ինչքանով է համակարգի տեխնիկական ապահովումը ճկուն՝ արձագանքելու համար նոր տեխնոլոգիաներին և շուկայի նոր պահանջներին, ինչպես նաև որքանով է իրականացվում օպերատորի կողմից ծախքերի հսկողությունը և արդյունավետության մշտական վերլուծությունը՝ այդ թվում՝ կապված գնագոյացման հետ: Համակարգի անարդյունավետ աշխատանքը կամ ոչ նպատակաուղղված գործունեությունը կարող է բացասաբար անդրադառնալ ֆինանսական շուկայի/կամ դրա որոշակի հատվածի վրա, նպաստել ռիսկերի առաջացմանը, այդ թվում` մասնակիցների և վերջնական սպառողների համար: Բացի այդ, համակարգում անվտանգության բարձրացման համար օպերատորները կարող են մեծ ծախսեր կատարել, որոնք սակայն միշտ չեն լինում արդարացված, ուստի համակարգի արդյունավետության բարձրացման նկատառումներից ելնելով՝ կարևորվում է կենտրոնական բանկերի կողմից արդյունավետության ամրագրումը՝ որպես հսկողության կարևոր նպատակ:

Բացի վերոնշյալ հիմնական նպատակներից, ՀՀ ԿԲ-ն կարևորում է նաև հանրության վստահության ամրապնդումը անկանխիկ վճարումների նկատմամբ՝ սահմանելով այն որպես հսկողության օժանդակ նպատակ:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ